ԱՄՆ-ը պետք է լեզու գտնի Ռուսաստանի հետ, այլ ոչ թե մղի նրան դեպի Չինաստան: Այս հայտարարությունն արել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ի եթերում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«[Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինի հետ լավ հարաբերությունների մեջ լինելը շատ լավ է: Մենք պետք է Ռուսաստանի հետ համագործակցենք, մենք պետք է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենանք, այլ ոչ թե Ռուսաստանին Չինաստան մղենք», - ասել է նա:
Թրամփը նաև ավելացրել է, որ ներկայումս «Ռուսաստանն ու Չինաստանը միասին են ու միասին են ուժ հավաքում»: