Բելառուսը նախատեսում է պատասխանել ԱՄՆ-ին՝ Մինսկի դեմ պատժամիջոցները վերսկսելու իր որոշման հետ կապված, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում կատարելով հանրապետության արտաքին գործերի նախարարությանը։
Նախարարությունից շեշտել են, որ Բելառուսը կարող է «տեր կանգնել» իրեն, նա թույլ չի տա, որ պատժամիջոցների և սահմանափակումների ազդեցությունը մեծ լինի։
Բելառուսը հայտարարել է, որ բոլոր ջանքերը կգործադրի, այդ թվում՝ միջազգային մակարդակում, ձեռնարկությունների հազարավոր աշխատակիցների և Բելառուսի քաղաքացիների բարեկեցությունը ԱՄՆ-ի «ապակառուցողական» միջոցներից պաշտպանելու համար:
«Մենք ասիմետրիկ պատասխան ենք տալիս ամերիկյան կողմին»,- ասվում է հաղորդագրության մեջ: