Գերմանիայի իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՔԴՄ) կուսակցության վարչությունը, որի անդամ է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ձայների մեծամասնությամբ սատարել է կուսակցության նախագահ Արմին Լաշեթին ՝ որպես սեպտեմբերի 26-ին կայանալիք ընտրություններում Գերմանիայի կանցլերի թեկնածու, հաղորդում է Die Welt-ը:
Ըստ թերթի՝ քննարկումը տևել է վեց ժամ և ձգվել մինչև երկուշաբթի ուշ երեկո։
Արդյունքում, կուսակցության խորհրդի մեծամասնությունը (77,5%)՝ 31 մարդ, քվեարկել է կուսակցության նախագահ Արմին Լաշեթի օգտին: Նրա մրցակից Մարկուս Զեդերը ստացել է ինը ձայն: Վեց մարդ ձեռնպահ է մնացել: