ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության անդամ, պատգամավոր Սերգեյ Պախոմովն անդրադարձել է ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիների հարցի քվեարկությանը, փոխանցում է News.am-ը:
«Այս հարցի քվեարկության ժամանակ ամբողջ պատվիրակության մոտ տեխնիկական խափանում է տեղի ունեցել: Մենք նույնպես այնքան էլ չենք հավատում զուգադիպությունների»,- գրել է նա Instagram-ում՝ պատասխանելով օգտատերերից մեկի այն հարցին, թե ինչու է ինքը դեմ քվեարկել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի օրակարգում հայ ռազմագերիների հարցը ներառելուն: Պախոմովը հավելել է, որ պատվիրակության անդամները համապատասխան դիմում են ներկայացրել:
Նշենք, որ հայ ռազմագերիների հարցն ընդգրկվել է ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում: