Ալիևի հայտարարությունները վկայում են, որ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է ոչ միայն ուժով սպառնալ Հայաստանին, այլև նպատակաուղղված հայատյացություն քարոզել սեփական սերունդներին:
Ադրբեջանի նախագահի երեկ հրապարակված հարցազրույցի մեջ մի քանի կարևորագույն շեշտադրում կար՝
Այս ամենը կարելի է ամփոփել մեկ բանաձևի մեջ՝ Ադրբեջանը սահմանելու է նորանոր ցանկություններ և ցանկացած եղանակով ձգտելու է հասնելու դրանց, իսկ Հայաստանը մշտապես դիտարկելու է որպես թշնամի և պոտենցիալ սպառնալիք: Սա է ներկայիս իրողությունների պարագայում Ադրբեջանի քաղաքականությունն ու մոտ ապագայի տեսլականը:
Այս համատեքստում Հայաստանի գործող իշխանության եղբայրության քարոզն ու Ադրբեջանի ու Թուրքիայի թշնամի լինելը հարցականի տակ դնելը ոչ միայն անհարիր, այլև վտանգավոր է: Դա ուղղակի նշանակում է շարունակել պարտությունը և օրեցօր նոր զիջումներ անել՝ անիմաստ հույս փայփայելով բավարարել Ադրբեջանի ախորժակը:
Կարևոր է, որ այս ամենը հասնի հայ հանրության լայն շերտերին, որպեսզի նրանք չտրվեն լավ ապրելու և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ եղբայրություն անելու, արդյունավետ համագործակցելու Փաշինյանի կեղծ խոստումներին:
Արդյո՞ք այս ամենը չեն տեսնում, կամ չեն լսում Փաշինյանն ու իր թիմը: Բնականաբար, տեսնում և լսում են, բայց որպես պարտված իշխանություն, շարունակում են քայլ առ քայլ նպաստել Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակների կատարմանը՝ հույս ունենալով, որ դրա դիմաց կստանան նաև այնպիսի լուծումներ, որոնք հնարավոր կլինի հրամցնել հանրությանը, որպես մեզ համար շահեկան ելք, և երկարացնել իրենց քաղաքական կյանքը: