Ռուսաստանը գլխավոր դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության դադարեցման հարցում: Այս մասին Դաշնային ժողովին ուղղված ուղերձում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք հետևողականորեն կողմ ենք հանդես գալիս հենց ՄԱԿ-ի համաշխարհային գործերում առանցքային դերի ամրապնդմանն ու պահպանմանը, ձգտում ենք աջակցել տարածաշրջանային կոնֆլիկտների կարգավորմանն ու արդեն շատ բան ենք արել Սիրիայում իրավիճակի կայունացման, Լիբիայում քաղաքական երկխոսության հարթման ուղղությամբ: Ռուսաստանը, ինչպես գիտեք, գլխավոր դեր է խաղացել, որպեսզի Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունը դադարեցվի»,-ասել է նա: