Ինդոնեզիայի Բալի կղզի ափերի մոտ 53 նավաստիներով սուզանավ է անհետ կորել: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով երկրի զինված ուժերի հրամանատար Հադի Չախյանտոյին:
Գերմանիայում պատրաստված KRI Nanggala-402 սուզանավը զորավարժություններ էր անցկացնում տորպեդներով, սակայն չի կարողացել հայտնել արդյունքների մասին: Ենթադրվում է, որ այն կորցրել է կապը Բալիից դեպի հյուսիս գրեթե 96 կմ-ի վրա:
Ինդոնեզիան Սինգապուրին և Ավստրալիային կոչ է արել օգնել որոնողական աշխատանքներում: