Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադը առաջիկա նախագահակական ընտրություններում որպես թեկնածու գրանցման հայտ է ներկայացրել երկրի Բարձրագույն սահմանադրական դատարան: Այս մասին հայտնում ե SANA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի խորհրդարանի խոսնակ Համուդ Սաբաղին:
Սիրիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 26-ին: Ապրիլի 19-ից ընդունվում են թեկնածուների հայտերը:
Այս պահի դրությամբ նախագահական ընտրություններին մասնակցության մտադրության մասին հայտարարել է 6 թեկնածու: Երկրի պատմության մեջ առաջին անգամ նախագահի աթոռի համար մրցապայքարի մեջ կմտնի կին թեկնածու՝ Դամասկոսի 50-ամյա բնակիչ Ֆաթեն Ալի Նահարը:
Նախորդ նախագահական ընտրությունները Սիրիայում կայացել են 2014 թվականին: