Չեխիան ՆԱՏՕ-ին առաջարկել է ևս մի հանդիպում անցկացնել՝ Ռուսաստանի նկատմամբ նոր համաձայնեցված քայլերը քննարկելու համար: Այս մասին ասվում է Չեխիայի արտաքին գործերի նախարարության կայքում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հանրապետությունը շնորհակալություն է հայտնում դաշինքի գործընկերներին սոլիդարության համար: Բացի այդ, Պրահան խնդրել է համատեղ հայտարարությամբ հանդես գալ Մոսկվայի վերաբերյալ:
Հիշեցնենք՝ ապրիլի 20-ին հայտարարվել էր, որ ՆԱՏՕ-ն նախատեսում է այս շաբաթ քննարկել Ռուսաստանի և Չեխիայի միջև հարաբերությունները: Մասնավորապես, դաշինքը խորհրդակցություններ կանցկացնի Չեխիայի արտգործնախարարի հետ՝ Մոսկվայից քսան չեխ դիվանագետի արտաքսման հետ կապված իրավիճակի վերաբերյալ, ինչը հետևել էր չեխական կողմի համանման քայլին: Դաշինքի ներկայացուցչի խոսքով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները «սոլիդար են Ռուսաստանի ապակայունացնող վարքի վտանգավոր մոդելի նկատմամբ»: