Ես հայ եմ և գիտեմ, թե ապրիլի 24-ն ինչ օր է․ Հենրիխ Մխիթարյան

08:37     22 ապրիլի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Facebook-ի իր էջում Հայոց ցեղասպանությանը նվիրված տեսանյութ է տեղադրել, հայտնում է NEWS.am:

Տեսանյութում Մխիթարյանը և մի քանի իտալացի հայեր խոսում են ապրիլի 24-ի` Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրվա մասին: «Ես հայ եմ և գիտեմ, թե ապրիլի 24-ն ինչ օր է»,- ասում է Մխիթարյանը:

 

 


© armedia.am