«ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն քիչ առաջ հայտարարություն ընդունեց՝ Ադրբեջանին կոչ անելով անհապաղ վերադարձնել հայ գերեվարվածներին»,- գրել է Ռուբինյանը: Ապրիլի 19-ին ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի շրջանակում քաղաքական խմբերում քննարկվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը: Հարցն ապրիլի 20-ին քննարկվել է նաև ԵԽԽՎ լիագումար նիստում: Թեև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության 8-րդ կետով հստակ շեշտվել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման մասին, սակայն Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է այս գործընթացը՝ ամբողջությամբ հետ չվերադարձնելով հայ ռազմագերիներին և պահվող այլ անձանց: