Համավարակի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 143 միլիոն 528 հազար 162, հայտնում է Ջոնս Հոփկինսի ամերիկյան համալսարանը:
Աղբյուրը փոխանցում է նաև, որ COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացությունների թիվը հասել է 3 056 040-ի:
10 միլիոն և/կամ ավելի COVID-19 վարակ ունեցող երկրներից են Միացյալ Նահանգները, Հնդկաստանը և Բրազիլիան: