«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դոնբասում զարգացումների ֆոնին լարվածություն է առաջացել ռուս-թուրքական հարաբերություններում, ինչը տարբեր դրսևորումներ է ստանում:
Պաշտոնական Մոսկվան արդեն նախազգուշացնում է Անկարային, որ Կիևին անօդաչուների վաճառքի դեպքում կվերանայի ռուս-թուրքական ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարը:
Սակայն չարժե ակնկալել ռուս-թուրքական լարվածության այնպիսի խորացում, որը որակական լուրջ ազդեցություն կունենա կողմերի միջև հարաբերությունների վրա: Թուրքիան հստակ գիտակցում է, որ իր ուժերով չի կարող Ուկրաինայի հարցում Ռուսաստանի հետ բալանսները փոխել հօգուտ իրեն: Ուստի, Կիևին իր աջակցության հարցում Անկարան ունի հստակ սահմանափակիչներ:
Դոնբասում ընթացիկ լարվածության միջ իր ներգրավվածությունը Թուրքիան դիտում է այդ թվում նաև որպես դրական քայլ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերամեկնարկի համատեքստում: Թուրքիան փորձում է իրեն «վաճառել» որպես Ռուսաստանին դիմագրավող հիմանական ուժ Սիրիայում, Լիբիայում, Հարավային Կովկասում:
Սակայն Վաշիգտոնը շարունակում է անտեսել թուրքական իշխանությունների հղած ազդակները: ԱՄՆ-ն այսօր պաշտոնապես տեղեկացրել է Թուրքիայի հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ծրագրից բացառելու մասին պայմանավորված Թուրքիայի կողմից ռուսական C-400 զենիթա-հրթիռային համակարգերի գնման հետ»: