Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կարգադրել է ավարտել հարավային և արևմտյան ռազմական շրջանների զորքերի անակնկալ ստուգումը, հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը, հայտնում է NEWS.am-ը:
«Կարծում եմ, որ անակնկալ ստուգման նպատակներն ամբողջությամբ իրագործվել են: Զորքերը ցույց են տվել երկրի հուսալի պաշտպանությունն ապահովելու իրենց կարողությունը: Այդ կապակցությամբ ես որոշում կայացրեցի ավարտել ստուգիչ գործողությունները Հարավային և Արևմտյան ռազմական օկրուգներում»,- ասել է Շոյգուն Ղրիմում կայացած հանդիպման ժամանակ, փոխանցում է «Վեդոմոստին»-ն:
Բացի այդ, ռազմական գերատեսչության ղեկավարը «Գլխավոր շտաբին, ռազմական օկրուգների և օդային ուժերի հրամանատարներին հանձնարարել է պլանավորել և սկսել ապրիլի 23-ից զորքերի վերադարձն իրենց մշտական տեղակայման կետեր, մանրամասն վերլուծություն կատարել և ամփոփել զորքերի անակնկալ ստուգման արդյունքները»: