ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու` Դոնբասում հանդիպում անցկացնելու վերաբերյալ իրեն ուղղված առաջարկը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ռուսաստանի նախագահը մասնավորապես նշել է, որ պատրաստ է Ուկրաինայի ղեկավարի հետ քննարկել երկու երկրների հարաբերությունները Մոսկվայում ցանկացած պահի:
«Եթե մենք խոսում ենք երկկողմ հարաբերությունների զարգացման մասին, ապա խնդրեմ, մենք կարող ենք նրան ընդունել իրեն հարմար ցանկացած պահի », - ընդգծել է ՌԴ ղեկավարը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունների ընթացքում: