Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկն ու Մոսկվան կառավարությունների մակարդակով համաձայնեցրել են ինտեգրման 26-27 ճանապարհային քարտեզ, մնացել է ևս 2-3 լուրջ ծրագիր, այդ թվում՝ հարկման հարցով, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մենք լրջորեն առաջ ենք շարժվում միութենական ծրագրերի հարցում: Հիշում եք, ինտեգրման ճանապարհային քարտեզներից շատ լուրջ ծրագրեր ենք սկսել: Երևի 26 կամ 27 ծրագիր մենք արդեն համաձայնեցրել ենք կառավարությունների մակարդակով: Ինչ-որ բան մնացել է՝ տնտեսական բնույթի 2-3 շատ լուրջ ծրագրեր, այդ թվում և հարկման վերաբերյալ»,- ասել է Բելառուսի նախագահը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: