Չի բացառվում, որ աշխատատեղերի թվի բացարձակ աճին նպաստել են ժամանակավոր լուծումներ գտած, օրինակ, արտագնա աշխատողները, որոնք նախորդ տարվանից ունեցան երկրից դուրս գալու խնդիրներ, կամ վերոնշյալ փակված բիզնեսների աշխատակիցները, որոնք վերադասավորումներ են իրականացրել աշխատաշուկայում:
Սա չի նշանակում, որ նշված վարկածներն ամբողջությամբ ծածկում են փոփոխության բովանդակությունը:
Բայց շեշտադրումն այստեղ խորքային վերլուծության անհրաժեշտությունն է, որն էլ ցույց կտա իրական պատկեր՝ աշխատաշուկան իսկապես վերականգնվում է, թե՞ սա հերթական վիճակագրական ուտոպիան է:
Ավելի մանրամասն «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի մեկնաբանությունը՝ ստորև.
[audio id=97]