Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարող է միջնորդ դառնալ Կիևի ու Մոսկվայի միջև բանակցություններում: Վարչապետին նման առաջարկ են արել ուկրաինական իշխանությունները: Այս մասին ասել է Իսրայելում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Եվգենի Կորնիյչուկը, հաղորդում է korrespondent.net-ը:
«Մենք արդեն առաջարկել ենք Իսրայելի վարչապետին ներկայանալ որպես հնարավոր միջնորդ ստեղծված իրավիճակում, քանի որ նա լավ հարաբերություններ ունի ինչպես Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, այնպես էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ուրախ եմ տեղեկացնել, որ նա «ոչ» չի ասել: Նա նշել է, որ ուժերի սահմաններում կփորձի անել հնարավոր ամեն բան»,- ասել է Կորնիյչուկը:
Դիվանագետի խոսքով՝ Ուկրաինան ողջունում է Նեթանյահուի որոշումը և այն փաստը, որ նա «ցույց է տվել իր հետաքրքրությունն ու պատրաստակամությունը երկրներին օգնելու հարցում»: