Մոսկվայում տեղի է ունեցցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառում, հաղորդում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայության ֆեյսբուքյան էջը։
«Ցեղասպանություն. hիշողություն և նախազգուշացում» խորագրով միջոցառումն անցկացվում է Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ՝ Մոսկվայի իշխանությունների աջակցությամբ։
Մամուլի ծառայությունն իր գրառման մեջ հիշեցնում է 2015-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Աշխարհն առանց Ցեղասպանության» խորագրով միջոցառման ընթացքում հղած ուղերձը, որում մասնավորապես նշվում էր․ «Ապրիլի 24–ը սգո օր է, քանի որ տեղի է ունեցել մարդկության պատմության մեջ ամենասարսափելի և դրամատիկ իրադարձություններից մեկը՝ Հայոց ցեղասպանությունը։ Հարյուր տարի անց մենք գլուխ ենք խոնարհում այս ողբերգության բոլոր զոհերի հիշատակի առջև, և այդ իրադարձությունը մեր երկրում միշտ ընկալվել է որպես սեփական ցավ ու դժբախտություն: Ռուսաստանի դիրքորոշումը եղել և մնում է հետևողական. ազգային պատկանելիության համար զանգվածային ոչնչացումն անթույլատրելի է»։