ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին ավանդական ուղերձում, անդրադառնալով 1915թ․ իրադարձություններին, օգտագործել է Ցեղասպանություն եզրույթը, հայտնում է NEWS.am-ը:
«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց կյանքը, ովքեր զոհվել են Օսմանյան դարաշրջանում Հայոց ցեղասպանության ժամանակ, և մենք կրկին պարտավորվում ենք կանխել նման վայրագությունների կրկնությունը»,- ասաց Բայդենը իր հայտարարության մեջ:
Նշենք, որ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը Ամերիկայի հայկական սփյուռքի կառույցների, մասնավորապես` ԱՄՆ-ում «Հայ Դատի» ստորաբաժանումների երկար տարիների աշխատանքի արդյունք է: Բացի այդ, ըստ մի շարք փորձագետների, դրան նպաստել է նաև Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունների վատթարացումը՝ կապված մի շարք հարցերի վերաբերյալ նախագահ Ռեջեփ Էրդողանի վարած քաղաքականության հետ: