Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 410 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում ապրիլի 25-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 213288: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 4018 (+17) դեպք, մահվան ևս 1001 (+1) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 14189 անձ: Ապաքինվել է 194080 անձ: