Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է թուրքական ռազմական իշխանությունների անմարդկային վերաբերմունքը հյուսիս-արևելյան Հասեքե նահանգի բնակչության նկատմամբ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Դամասկոսի ԱԳՆ հայտարարության մեջ ասված է, որ թուրքական զինվորականները թողել են առանց խմելու ջրի Հասեքե քաղաքի ավելի քան 1 միլիոն բնակիչներին: «Թուրքական օկուպացիոն ուժերն ու նրանց վարձկանները 16 օրով փակել են քաղաքի և դրա մերձակա շրջանների ջրամատակարարումը՝ դադարեցնելով Հասեքեի հյուսիսում՝ Ալլյուսկում, ջրմուղ կայանի աշխատանքը»,-նշված է փաստաթղթում:
Սիրիայի ԱԳՆ-ն հրավիրում է ՄԱԿ-ի ԱԽ և Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի ուշադրությունը: Փաստաթղթում ընդգծված է, որ 2019 թվականի հոկտեմբերից Անկարան շարքից հանել է Ալյուսկում կենսական կարևորության օբյեկտը 23 անգամ, այդ թվում՝ հրաձգության և հրետակոծության միջոցով: «Դամասկոսում պահանջում են վերջ տալ հակահումանիստական այդ պրակտիկային ընդդեմ անմեղ մարդկանց, որոնց զրկում են խմելու ջրից կորոնավիրուսի համավարակի պայմաններում»,-ասված է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ: