Լիոնի կենտրոնում՝ Անտոնեն Պոնսե հրապարակում տեղադրված հայերի ցեղասպանության և մարդկության դեմ կատարված հանցագործություններին նվիրված հուշարձանի առջև ապրիլի 24-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն։
Այս մասին հայտնում են Լիոնում ՀՀ հյուպատոսությունից:
«Նույն օրը, ի հիշատակ Ցեղասպանության զոհերի, Լիոնի Սուրբ Հակոբ Մայր եկեղեցում մատուցվել է պատարագ՝ Հայ Կաթողիկե և Ավետարանչական եկեղեցիների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ներկա է եղել նաև Լիոնի արքեպիսկոպոսը: Ոգեկոչման միջոցառմանը մասնակցել են Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն, Լիոն Մետրոպոլի նախագահ Բրունո Բերնարը, ՕՌԱ (Ontario/Rhone-Alpes) շրջանի պրեֆեկտ Պասկալ Մալհոսը, ՕՌԱ շրջանի նախագահի ներկայացուցիչ Պիեր Բերան, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի /CCAF-Centre/ կենտրոնական շրջանի համանախագահներ Ժանին Պալուլյանը և Րաֆֆի Տանզիլին, Լիոնի նախկին քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչ Լևոն Դավթյանը»,- նշում են Լիոնում ՀՀ հյուպատոսությունից: