Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ինչպես և կանխատեսվում էր, Թուրքիան բավականին կոշտ արձագանքեց, սակայն Անկարան, ըստ ամենայնի, կսահմանափակվի հայտարարություններով և մի քանի ստանդարտ գործողությամբ:
Բայդենի ընտրվելուց հետո թուրքական իշխանությունները երկկողմ հարաբերություններին վերամեկնարկ տալու իրենց մտադրության վերաբերյալ հնարավոր բոլոր առիթներով ազդակներ են հղում Վաշիգտոնին, ինչը ամերիկյան վարչակազմն ուղղակի անտեսում էր: Եվ խնդիրը միայն այն չէ, որ այսօր ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ Մերձավոր Արևելքի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է և հետևաբար նաև այդ տարածաշրջանում իր գլխավոր դաշնակցի նշանակությունն է փոքրացել: Այսօր թուրք-ամերիկյան հարաբերությունները բավականին խոր ճգնաժամ են ապրում, որը սկսվել է դեռ Օբամայի նախագահության վերջին շրջանում:
Ըստ էության, Թուրքիան մինչև հունիս ժամանակ ունի Միացյալ Նահանգների հետ առկա տարաձայնությունների հաղթահարման ուղղությամբ ինչ-ինչ գործնական քայլեր անելու համար:
Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձում Ցեղասպանություն տերմինի կիրառումը Թուրքիայի վրա ճնշում գործադրելու Վաշինգտոնի միակ գործիքը չէ: Թուրքական տնտեսությունը բավականին հիվանագին է արձագանքում ամերիկյան կողմի գործողություններին, իսկ Միացյալ Նահանգներում արդեն վաղուց են պահաջում Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել, ուղղակի Թրամփը, դեռևս նաև Բայդեն դրան կարողանում են ընդդիմանալ:
[audio id=98]