Երգչուհի եւ դերասանուհի Շերլին Սարգսյանը, որն ամբողջ աշխարհում հայտնի է Շեր կեղծանունով, շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, փոխանցում է News.am-ը։
«Տասմյակների պայքարից հետո Միացյալ Նահանգների կառավարությունը, վերջապես, ճշմարիտ պատմության ճիշտ կողմից է նախագահ Բայդենի շնորհիվ»,- նշել է 74-ամյա երգչուհին, որն ակտիվորեն ագիտացիա է արել Բայդենի օգտին 2020թ․-ի ընտրությունների ընթացքում։
«Անկախ նրանից, որ սա ցավոտ հիշեցում է մարդու դեմ հանցագործությունների մասին, ամբողջ աշխարհում մարդիկ, վերջապես, կարող են իմանալ, որ իրենց նախնկիրների հիշողությունները չեն ջնջվի ԱՄՆ-ի կողմից այս պաշտոնական ճանաչման շնորհիվ»,- ասել է նա։