Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ հանձնարարել է իր գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակին՝ հանդիպում կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Կարծում եմ, որ ամեն բան գնում է նրան, որ այս հանդիպումը տեղի ունենա։ Ես իսկապես առաջարկել եմ հանդիպել Դոնբասում և դուք դա լսել եք։ Ռուսաստանի Դաշնության նախագահը համաձայնել է հանդիպել, սակայն առաջարկել է հանդիպումն անցկացնել Մոսկվայում։ Ես հանձնարարել եմ իմ գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակին՝ կապ հաստատել նախագահ Պուտինի վարչակազմի հետ՝ ժամանակացույցի և տեղի վերաբերյալ փոխըմբռնման գալու համար։ Հավատացեք կարևորը այն է, թե ինչ է քննարկվելու, ոչ թե վայրն ու ժամանակը․ դրանք պարզապես դետալներ են», - ասել է Ուկրաինայի նախագահը: