Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ստեֆան Դե Կեեսմաքերը հայարարել է, որ Եվրամիությունը AstraZeneca-ի դեմ դատական գործընթաց է սկսել՝ միության երկրներ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր մատակարարելու պայմանագիրը չկատարելու պատճառով, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
«Եվրահանձնաժողովը ուրբաթ օրը դատական հայց է ներկայացրել AstraZeneca- ի դեմ պատվաստանյութերի նախնական պատվերի համաձայնագիրը խախտելու համար: Պայմանագրի որոշ դրույթներ չեն պահպանվել, և ընկերությունը չի կարողացել մատակարարման վերականգնման հավաստի ռազմավարություն ներկայացնել», - ասել է նա: