Հռոմի Ֆրանցիսկոս պապը շտապ օգնության նոր մեքենա է նվիրել Հայաստանին:
Ինչպես հայտնում է «Vatican News»-ը, Հռոմի պապի ներկայացուցիչ Խոսե արքեպիսկոպոս Բետենկուրը փոխանցել է սրբազան հոր մտահոգությունն ու հոգածությունը:
Նշվում է, որ նվերը հանձնվել է Աշոցքի «Տիրամայր Նարեկ» կաթոլիկ հիվանդանոցին:
Շտապ օգնության նորագույն մեքենան համալրված է ժամանակակից բժշկական սարքավորումներով և շնչառական սարքերով՝ նախատեսված կորոնավիրուսով հիվանդների համար: