ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գործողությունները Եվրոպական տարածաշրջանում նպաստում են ռազմական վտանգի աճին, Ուկրաինայում ազգայնական տրամադրությունները զինված բախում են հրահրում Դոնբասում: Այս մասին երեքշաբթի Դուշանբեում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է News.am-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Ռազմական սպառնալիքի աճին նպաստում են զորքերի մարտական պատրաստվածության բարձրացմանն և առաջատար ներկայության ուժեղացմանն ուղղված ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գործողությունները եվրոպական տարածաշրջանում: Արդիականացվում է ռազմական ենթակառուցվածքը, աճում է օպերատիվ և մարտական պատրաստության ինտենսիվությունը, Ուկրաինայում թեժանում են ազգայնական տրամադրությունները, ինչը զինված հակամարտություն է հրահրում Դոնբասում, այդ թվում՝Ռուսաստանին սահմանակից տարածքներում»,- ասել է Շոյգուն:
Նախարարի խոսքով, այս սպառնացող գործունեությանն ի պատասխան, Ռուսաստանը համապատասխան միջոցներ է ձեռնարկել: «Ինչպես գիտեք, արևմտյան և հարավային ռազմական շրջանների զորքերի մարտական պատրաստվածության հանկարծակի ստուգում է իրականացվել: Արևմտյան սահմաններ՝ ուսումնամարտական առաքելությունների տարածքներ երկու բանակ և երեք օդային ստորաբաժանում է տեղափոխվել»,- ասել է Շոյգուն: