Վերջին օրերի զարգացումների ներքո կարծես ուշադրությունից դուրս մնացին Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի Երևանում արած մի քանի կարևոր հայտարարություննները՝ վերաբերող Արցախին և Արցախյան հակամարտությանը:
Ընդհանուր առմամբ, այնպիսի տպավորություն է, որ Ֆրանսիան հերթական շանսն է տալիս Հայաստանին և Արցախին: Այլ հարց է, թե որքանով Հայաստանի գործող իշխանությունները կկարողանան կամ քաղաքական կամք կունենան այդ շանսից օգտվելու համար:
Շանս՝օրակարգ բերելու մեզ համար կարևորագույն հարցերը, շանս՝ մեծացնելու ճնշումը Ադրբեջանի վրա գերիների հարցում, մեծացնելու ճնշումը ռազմատենչ ագրեսիվ հռետորաբանությունից, տարածքային հավակնություններից հրաժարվելու հարցում:
Սակայն սա կարող է հերթական բացթողնված հնարավորությունը դառնալ, եթե Հայաստանի կողմից չտարվի համապատասխան հետևողական դիվանագիտական աշխատանք՝ և ոչ միայն Ֆրանսիայի, այլև բոլոր գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության հետ:
Ավելի մանրամասն` «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանի մեկնաբանությամբ: