Մոսկվան Վաշինգտոնին առաջարկել է ռազմավարական կայունության շուրջ երկխոսություն սկսել, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես նշել է Ռյաբկովը, ՌԴ նախագահը Դաշնային ժողովին հղած ուղերձում խնդիր է դրել քննարկել գլոբալ կայունության ապահովման համար ռազմավարական սպառազինությունների հետ կապված հարցերը։
«Ցանկանում եմ նշել, որ մենք արդեն Բայդենի վարչակազմին առաջարկել ենք ռազմավարական կայունության շուրջ երկխոսություն սկսել՝ ոլորտում առկա մտահոգությունները քննարկելու և խնդիրները կարգավորելու ուղիների որոնման համար», - նշել է փոխնախարարը: