Կայացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունի հանդիպումը: Այս մասին ասվում է Հայաստանում Չինաստանի դեսպանատան կայքում:
Սարգսյանը շնորհավորել է Չինաստանին Չինաստանի Կոմունիստական կուսակցության հարյուրամյակի կապակցությամբ, բարձր է գնահատել ռազմավարական ձեռքբերումները: Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Չինաստանի կառավարությանը տրամադրած աջակցության և Չինաստանի հետ բարեկամական քաղաքականություն վարելու պատրաստակամության համար: