ԱՄՆ-ի առափնյա պահպանության Hamilton պարեկանավն ուղևորվում է Սև ծով: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են ԱՄՆ-ի 6-րդ օպերատիվ նավատորմից:
Նավը նեղուցներով հյուսիսային ուղղությամբ շարժվում է դեպի Սև ծով:
Միևնույն ժամանակ նշվում է, որ Սև ծովում գտնվելու ժամանակ Hamilton-ը «փոխգործակցելու է ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակիցների և տարածաշրջանի գործընկերների հետ»: