ՌԴ Խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնում գործող քաղաքացիների ընդունման կետում կազմակերպվել է «թեժ գիծ» անհետ կորած զինծառայողների մասին տեղեկատվություն հավաքելու, մարդասիրական օգնություն ցուցաբերելու, զբաղվածության և այլ խնդրահարույց հարցերում աջակցություն տրամադրելու համար: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«Այսօր դիմել է Լեռնային Ղարաբաղի 10 քաղաքացի: Հիմնական խնդրահարույց հարցերը մնում են անհետ կորած զինծառայողների որոնումը և գնդակոծությունների ժամանակ ավերված տների վերականգնումը: Երկու ֆերմեր խնդրել են պայթուցիկ նյութերից մաքրել իրենց հողամասերը», - հայտնել է Մարդասիրական կենտրոնի ներկայացուցիչ Դմիտրի Սերովը:
Նրա խոսքով` օգնության խնդրանքով քաղաքացիների ընդունելության կետ է դիմել շուրջ 3600 մարդ, այդ թվում ավելի քան 800 դիմում ստացվել է «թեժ գծով»։