«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Սյունիքում և Սյունիքի շուրջ տիրող իրավիճակին.
Ադրբեջանի այս գործելաոճն, իհարկե, նոր չէ, բայց կարևոր է չմոռանալ, թե երբ ու ինչ նպատակներով էր կիրառվում: Հիշեցնեմ՝ դեռ մինչև 44-օրյա պատերազմը Ադրբեջանը պարբերաբար տեղեկատվական գրոհներ էր իրականացնում՝ մեղադրելով հայերին հրադադարի ռեժիմի խախտումների մեջ, որոնք, հիմնականում, նպատակ էին հետապնդում կա՛մ քողարկել սեփական սադրանքները, կա՛մ հող նախապատրաստել դրանց համար:
Չմոռանանք նաև, որ բոլորովին վերջերս Ալիևը բացահայտ սպառնում էր ռազմական ճանապարհով լուծել Սյունիքի միջանցքի խնդիրը, եթե հայկական կողմը չհամաձայնի տրամադրել այն:
ԵՎ եզրահանգումն այս ամենից մեկն է՝ Սյունիքն ու Սյունիքում բնակվող մեր հայրենակիցներն այսօր անվտանգային մեծագույն մարտահրավերի առաջ են կանգնած: Եվ կանգնած են մենակ. այդ անվտանգության համար պատասխանատուները Երևանում այսօր նախընտրական խնդիրներով են զբաղված», - գրել է Մխիթարյանը: