Հնդկաստանի հյուսիսարևելյան Թեզպուր քաղաքից 54 կիլոմետր հեռավորության վրա 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին ասված է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանյան մասնաճյուղի տարածած հաղորդագրության մեջ:
Տվյալների համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը Բութանի սահմանից մոտ 20 կմ հեռավորության վրա է․ էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը գնահատվում է «ավերիչ»։
Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 6 մագնիտուդ։