Եվրախորհրդարանը հավանություն է տվել Եվրամիության և Մեծ Բրիանիայի միջև երկկողմ հարաբերություններին նվիրված համաձայնագրին Միության կազմից թագավորության դուրս գալուց հետո: Քվեարկության արդյունքները, որը նախօրեին տեղի է ունեցել հեռավար, ապրիլի 28-ին հրապարակել է Brexit-ի հարցերով ԵԽ-ի համակարգող և լիբերալների առաջնորդ Գի Վերհոֆստադտը, տեղեկացնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
«Եվրախորհրդարանը հավանություն տվեց ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրի և համագործակցության համաձայնագրին: Արգելքների ստեղծման և ազատությունների վերացման պատմության մեջ առաջին առևտրային գործարքը: Ձախողում երկու կողմերի համար էլ, բայց ավելի լավ է սա, քան ոչինչ»,- գրել է նա Twitter-ի իր էջում: