Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ ադրբեջանցիներն իրենց առաջ եկած դիրքերից նորից հետ են գնացել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է Նոր Ղազանչի համայնքի ղեկավար Ռուսլան Առստամյանը:
Նա նշել է, որ մինչ առաջանալու այս դեպքն էլ՝ հակառակորդի ԶՈւ-ն նախորդ օրերին դարձյալ առաջ էր եկել ու էլի հետ գնացել.
«Ապրիլի 27-ին նորից առաջ էին եկել, բայց ռուս խաղաղապահների ղեկավարության միջնորդույթամբ այսօր հետ գնացին», - ասել է համայնքի ղեկավարը:
Նա նշեց, որ գյուղում ու գյուղացիների շրջանում իրավիճակը հիմա նորմալ է, կրակոցներ չեն գրանցվել։