Ֆրանսիայում գրանցել են կորոնավիրուսի հնդկական շտամով հիվանդների: Այդ մասին հաղորդել է Associated Press-ը:
Ֆրանսիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ երեք վարակվածներին հայտնաբերել են երկրի հարավում գտնվող Բուշ-դյու-Ռոն և Լո-ի-Գարոնա դեպարտամենտներում: Երեքն էլ վերադարձել են Հնդկաստան ուղևորությունից:
Հիվանդացածները գտնվում են բժիշկների հսկողության ներքո, և այժմ իշխանությունները փորձում են գտնել կոնտակտավորներին: Նախարարությունը նաև ճշտել է, որ հնդկական շտամ են հայտնաբերել եվրոպական ևս վեց երկրներում: Անցած շաբաթ Ֆրանսիան խստացրել է հսկողությունը Հնդկաստանից և ուրիշ երկրներից ժամանողների համար, որտեղ հայտնաբերվել է հնդկական շտամը:
Երկրում վարակումների դեպքերի մեծամասնությունն այժմ կապված է կորոնավիրուսի ավելի վարակիչ շտամի հետ, որը հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում: Ֆրանսիան աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում COVID-19-ից մահվան թվաքանակով. համավարակի ողջ ժամանակաշրջանում հիվանդությունը խլել է երկրի ավելի քան 104 հազար քաղաքացու կյանք: