Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն առաջարկել է քննարկել Վիեննայում հնարավոր հանդիպում անցկացնելու Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի միջև: Այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունին Պուտինի ու Կուրցի հեռախոսազրույցից հետո:
«Դաշնային կանցլերն առաջարկել է դիտարկել Վիեննան որպես ռուս-ամերիկյան գագաթաժողովի հնարավոր վայր, իհարկե, եթե դրա անցկացման վերաբերյալ համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերվի»,-ասված է ՌԴ ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրությունում։