"Նախշուն Հադրութ". "Հադրութի դեօկուպացիա" ՀԿ-ն կազմակերպում է ծառատունկ
Հադրութցիների երազանքն ու նպատակն է օր առաջ վերադառնալ Հայրենիք, մինչ՝ տեղահանված դիզակցիներն իրենց երախտագիտությունն են հայտնում Մայր Հայաստանին՝ ապաստան տալու և պատերազմական օրերին՝ աջակցելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է "Հադրութի դեօկուպացիա" ՀԿ կազմակերպությունը։
«Ի նշանավորումն՝ "Հադրութի դեօկուպացիա" ՀԿ կազմակերպում է ծառատունկ՝ "Նախշուն Հադրութ" վերտառությամբ։ Փոքրիկ պուրակը կստեղծվի քաղաք Երևանում, Նոր Նորքի 2-րդ զանգված՝ Վերածննդի այգում (Մոլդովական փ., Գայի արձանի դիմաց)։ Բոլոր հետաքրքրվողներին հրավիրում ենք մայիսի 3֊ին, ժամը 10֊ին համահադրության ծառատունկի։
(Ի դեպ, ֆոտոյի մենավոր ընկուզենին Ջրականից Հադրութ տանող ճանապարհին էր)», - ասված է հայտարարության մեջ: