Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 267 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում մայիսի 2-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 216863: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 4139 (+11) դեպք, մահվան ևս 1024 (+4) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 11945 անձ: Ապաքինվել է 199755 անձ: