Բիշքեկն ու Դուշանբեն ավարտել են սահմանից իրենց զինվորական ստորաբաժանումները հետ կանչելու գործընթացը: Այս մասին երկուշաբթի հայտնել են Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայությունից:
«Կողմերն ավարտել են լրացուցիչ ուժերի և միջոցների դուրսբերումը պետական սահմանի գծից դեպի իրենց տարածքների խորքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Սահմանային գերատեսչության տվյալներով՝ համատեղ հանձնաժողովի աշխատանքը, որում ընդգրկված են երկու երկրների ՊՆ ներկայացուցիչներ, շարունակում է ստուգել այն տարածքը, որի վրա նախկինում տեղակայված էին զինվորական ստորաբաժանումները և ռազմական տեխնիկան: Սահմանին և դրան հարող տարածքներում իրավիճակը ներկայումս «կայուն» է, անցած գիշերվա ընթացքում «միջադեպեր և կրակոցներ չեն գրանցվել»: