Կիրակի Բաղդադի միջազգային օդանավակայանը հրթիռակոծման է ենթարկվել: Այս մասին հայտարարել է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրաքի անվտանգության ծառայությունում ունեցած իր աղբյուրները:
Նրանց տվյալներով՝ հարվածը հասցվել է օդային այն հատվածում, որտեղ տեղակայված էին ամերիկացի զինծառայողները: Բաղդադի հակաօդային պաշտպանության ուժերն առնվազն հինգ հրթիռ են որսացել: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվությունը դեռ չի հաղորդվում: