Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 145 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում մայիսի 3-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 217008: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 4149 (+10) դեպք, մահվան ևս 1026 (+2) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 11361 անձ: Ապաքինվել է 200472 անձ: