ԲՀԿ-ն չի մասնակցելու այսօր՝ մայիսի 3-ին Ազգային ժողովի հատուկ նիստին, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր կուսակցությունները պայմանավորվածություն են ձեռք բերել իշխանությունների եւ մասնավորապես Նիկոլ Փաշինյանի հետ, որ իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրելու: