Իրանի ԱԳՆ-ն հերքում է բանտարկյալների փոխանակման վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնության մասին հաղորդումները
ԱՄՆ և Իրանի միջևբանտարկյալների փոխանակման մասին համաձայնագրի վերաբերյալ լրատվամիջոցների հաղորդումները չեն համապատասխանում իրականությանը, ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման մասին հաղորդումները չեն համապատասխանում իրականությանը... Բանտարկյալների խնդիրը եղել և մնում է մարդասիրական խնդիր, և այն միշտ եղել է Իրանի օրակարգում, և նրանց խնդիրներին հետևելը տեղի է ունեցել միջուկային գործարքի շուրջ բանակցություններից զատ»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Ավելի վաղ լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքը, վկայակոչելով իրանական աղբյուրներ, հաղորդել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը, իբր, մտադիր են փոխանակվել ձերբակալված քաղաքացիներով: Հեռուստաալիքը նաև նշել է, որ կողմերի միջև ձեռք բերված գործարքի շրջանակներում ԱՄՆ-ն մտադիր է 7 միլիարդ դոլար «վճարել» իրանական սառեցված ակտիվներից: ԱՄՆ պետքարտուղարությունը հերքել է նաև ԶԼՄ-ների հաղորդումներն այն մասին, թե Իրանի հետ ձերբակալվածների փոխանակման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: