Եվրահանձնաժողովն (ԵՀ) առաջարկում Է մեղմացնել ԵՄ մուտքի սահմանափակումները՝ հաշվի առնելով պատվաստման հաջողությունները ևերրորդ երկրներում COVID-19-ի հետ կապված իրադրությունը: Այդ մասին ասվում Է ԵՀ-ի՝ մայիսի 3-ին հրապարակված առաջարկության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Այսօր հանձնաժողովն անդամ պետություններին առաջարկում Է մեղմացնել ընթացիկ սահմանափակումները Եվրամիություն ոչ պարտադիր ուղևորությունների համար՝ ուշադրության առնելով պատվաստման հաջողությունները ևհամաճարակաբանական իրադրության բարելավումն աշխարհում»,-ասվում Է փաստաթղթում: Հաղորդվում Է, որ ԵՀ-ն առաջարկում Է թույլատրել եվրոպական տարածք մուտքը ոչ միայն լավ համաճարակաբանական իրադրություն ունեցող երկրներից, այլևբոլորին, ովքեր լիովին պատվաստվել են ուղևորությունից առնվազն երկու շաբաթ առաջ: Միևնույն ժամանակ վերապահությունն Է արվում, որ պատվաստանյութը պետք Է հավանության արժանացած լինի եվրոպական կարգավորիչի կողմից:
«Անդամ պետությունները կարող են նաևթույլատրել այն անձանց մուտքը, ովքեր պատվաստվել են պատվաստանյութերով, որոնք ԱՀԿ-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) ցուցակում նշված են արտակարգ իրադրության պայմաններում օգտագործման համար»,-ասվում Է Եվրահանձնաժողովի առաջարկության մեջ: