Ազգային ժողովում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ պատերազմից հետո ՀՀ արտաքին անվտանգության համակարգը փոփոխություն չի կրել, հայտնում է Aysor.am-ը։
Փաշինյանն ասաց՝ Հայաստանի բոլոր սահմանների պաշտպանությունն այժմ իրականացվում է հայ-ռուսական համատեղ զորախմբի ուժերով ու ջանքերով։
«Բայց դա չի նշանակում, որ բոլոր տեղերում պարտադիր համատեղ պոստեր կամ դիրքեր դրված լինեն», - ասաց նա։
Վարչապետի պաշտոնակատարը նշեց՝ գաղտնիք չէ, որ Սյունիքի մարզում ռուսական 102-րդ ռազմաբազան երկու նոր հենակետ է հիմնադրել ու դրա հիմնադրումը լրացուցիչ երաշխիք է Սյունիքի մարզի ու, ընդհանրապես, Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար։