Երկու ամերիկյան հետախուզական ինքնաթիռ ժամեր շարունակ թռիչքներ են կատարել Ռուսաստանի սևծովյան սահմանների մոտ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի RC-135W ռազմավարական էլեկտրոնային հետախուզական ինքնաթիռը, որը թռիչք է կատարել Հունաստանի Կրետե կղզու Սոուդա ծովային ավիաբազայից, շուրջ երեք ժամ առաքելություն է իրականացրել Ղրիմի ափին և Կրասնոդարի երկրամասում:
Երկուշաբթի, նրան հետևելով, Իտալիայի Սիցիլիա կղզու Սիգոնելլա ավիաբազայից դեպի Սև ծովի ափին Ռուսաստանի սահմաններ է թռել ԱՄՆ ռազմածովային ուժերի P-8A Poseidon հակասուզանավային պարեկային ինքնաթիռը: Սկզբնապես այն նավարկել է Ղրիմից, ներառյալ Սևաստոպոլից հարավ-արևմուտք, այնուհետև թռիչքներ է իրականացրել թերակղզու հարավի, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասի երկայնքով՝ Նովոռոսիյսկի մարզում: Նախօրեին ԱՄՆ ռազմածովային ուժերի P-8A Poseidon հակասուզանավային պարեկային ինքնաթիռը նույնպես հետախուզություն է իրականացրել Սև ծովի ռուսական սահմանների մոտ: